Կատալոնական «Բարսելոնան» նախկինի պես հետաքրքրված է իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խուան Սունիգայի ծառայություններով:
Կատալոնացիները 28-ամյա ֆուտբոլիստին կարող են գնել 15 մլն եվրոյով, այն դեպքում, երբ այլ ակումբներ կոլումբացու համար պետք է վճարեն երկու անգամ ավելի:
Ըստ պայմանագրի` Սունիգան «Նապոլիից» ավելի էժան գնով կարող է հեռանալ միմիայն «Բարսելոնա», հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` բացառված չէ նաև ֆուտբոլիստների փոխանակումը: «Բարսելոնան» Սունիգայի փոխարեն «Նապոլիին» կարող է տրամադրել Խավիեր Մասկերանոյի և Ալեքս Սոնգի տրանսֆերային իրավունքները:
Նշվում է, որ «կապտանռնագույնները» Սունիգային գնելու են որպես բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսին փոխարինողի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Դանի Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, որն էլ, իր հերթին դժգոհ էր իր եզրային պաշտպանների խաղից:
|