Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսի տրանսֆերային իրավունքները, հաղորդում է L'Equipe-ը:
Ֆուտբոլիստը դիտարկվում է որպես թիմի հիմնական եզրային պաշտպան, քանի որ ՊՍԺ-ի պաշտպաններ Գրեգորի վան դեր Վիլը և Կրիստոֆ Ժալլեն չեն համապատասխանում թիմի որակներին:
Աղբյուրը նշում է, որ թիմը կապնվել էր «Բարսելոնայի» հետ դեռ այն ժամանակ, երբ ՊՍԺ-ն գլխավորում է Լեանդրոն:
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2015 թվականի ամռանը և, ամենայն հավանականությամբ, կատալոնական թիմի ղեկավարությունը չի երկարաձգի ֆուտբոլիստի հետ իր պայմանագրի ժամկետը:
|