Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին, ով այժմ վնասվածք ունի, նկատել են ծովափի մոտակայքում ֆուտբոլ խաղալիս, հաղորդում է Tribalfootball.com-ը:
Այդ փաստը զայրեցրել է «կապտանռնագույնների» երկրպագուներին, ովքեր արդեն հասցրել են բողոքարկել թիմի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Նեյմարն իր վնասվածքը ստացել էր Իսպանիայի Գավաթի եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:
Վնասվածք ստանալուց հետո Նեյմարը խոստացել էր չբարդացնել իր վնասվածքը և նշել, որ զգուշանալու է գնդակի հետ խաղալուց:
|