Այսօր Իսպանիայում տեղի ունեցավ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հոգեհանգիստը, հաղորդում է Sport.es-ը:
Արարողությանը ներկա էին մոտ 1,500 մարդ, այդ թվում Կատալոնիայի կառավարության գլխավոր անդամ Արտուր Մասը, «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, Լիոնել Մեսսին, Վիկտոր Վալդեսը, Կառլես Պույոլը, Խավին և Անդրես Ինիեստան:
Արարողությանը ներկա էին նաև մասնագետի կինը` Մոնտսեն և երկու երեխաները` Ադրիան և Կառլոտան:
Արարողության ժամանակ տեղադրված էր Տիտո Վիլանովայի մարմնափոշին (Ռուս. прах):
|