Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան իր ցավակցությունն է հայտնել՝ կապված «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մահվան փաստի հետ, ով առողջական խնդիրների պատճառով այսօր կյանքից հեռացել է 45 տարեկան հասակում:
Իսպանացի ֆուտբոլիստը, ով կատալոնական ակումբի մարզական պատիվը պաշտպանել է 2010-2013 թվականների ընթացքում, հասցրել է 2012-13թթ. մրցաշրջանում հանդես գալ Վիլանովայի գլխավորությամբ, ով մինչ այդ հանդիսանում էր Պեպ Գվարդիոլայի օգնականը:
«Իմ խորին ցավակցությունը Տիտոյի մտերիմներին ու հարազատներին: Նրա պայքարը կյանքի համար միշտ օրինակ կլինի մեզ համար, և մենք երբեք չենք մոռանա նրան»,- գրել է Վիլյան Twitter-ի իր էջում:
|