Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կենտրոնական պաշտպան Պեպեն խոսել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Գրանադա» - «Բարսելոնա» խաղի մասին, որն ավարտվել էր «կապտանռնագույնների»` 0-1 հաշվով պարտությամբ, հաղորդում է AS-ը:
«Մենք արժանի էինք հաղթանակի անցյալ տուրի` «Բարսելոնայի» դեմ խաղում: Տարօրինակ է տեսնել Էլ Կլասսիկոյում այդքան շատ 11 մետրանոցներ: Սպասում ենք, որ Իսպանիայի Գավաթի եզրափակչում մեզ կաջակցեն մի խումբ «մադրիդիստաներ»:
Ո՞վ է ֆավորիտը: Իմ կարծիքով ` 50 - 50: Տեսնենք, թե ով կկարողանա օգտագործել իր պահերն ավելի լավ:
Չեմ զարմացել, երբ իմացել եմ, որ «Բարսելոնան» պարտվել է «Գրանադային»: «Գրանադան» այդ խաղին պատրաստվում էր մոտ մեկ շաբաթ:
Սերխիո Ռամոսն իրեն լավ է զգում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվում է վնասվածքից: Այժմ հայտնի չէ, կխաղա նա եզրափակչում, թե՞ ոչ»,- ասել է Պեպեն:
|