Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կայացած «Գրանադայի» դեմ հանդիպումը, հաղորդում է Football-Espana.net-ը:
- Երկու պարտություններից հետո այնպիսի տպավորություն է, որ հանդերձարանում ինչ-որ մի կարևոր բան է պակասում:
Իսպանիայի Գավաթի շրջանակներում մեզ լուրջ հանդիպում է սպասվում: Դա եզրափակիչ է և մենք ցանկանում ենք հաղթել այդ մրցաշարում:
Ես չեմ կարող գոհ լինել այս արդյունքներից: Մենք պետք է պայքարենք մինչև վերջ,- ասել է արգենտինացի մասնագետը:
|