Հայտնի է կատալոնական «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում Մադրիդում՝ տեղի «Ատլետիկոյի» հետ ապրիլի 9-ին կայանալիք պատասխան մրցավեճի համար։
Արտագնա խաղում, «կապտանռնագույնների» կազմում հայտավորված է նաև թիմի փորձառու պաշտպան, երբեմնի ավագ Կարլես Պույոլը, ով մինչև վերջ չի վերականգնվել իր վնասվածքից, հայտնում է Football Espana-ն։
Ըստ աղբյուրի` կատալոնացիների բժշկական անձնակազմը դեռևս վերջնականապես չի թույլատրել իսպանացուն՝ հանդես գալ առաջիկա խաղում։
«Բարսելոնայի» ընդլայնված կազմը` Պինտո, Օլասաբալ, Մոնտոյա, Ֆաբրեգաս, Պույոլ, Չավի,Պեդրո, Ինյեստա, Սանչես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Սերխիո Բուսկետս, Սոնգ, Ալբա, Աֆելայ, Տելյո, Կորեա Ադրիանու, Դանի Ալվեշ և Սերխի Ռոբերտո։
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին, Երևանի ժամանակով՝ 22.45-ին։
|