Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն պատմել է իր ապաքինման ընթացքի մասին։
«Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին՝ աջակցության համար։ Իմ վերականգնումը հաջողությամբ է ընթանում: Ես ամեն օր հատուկ վարժանքներ եմ անուն, մարզվում եմ։ Հուսով եմ, որ խաղադաշտ կվերադառնամ մեկ ամսից շուտ»,-ֆեյսբուքի՝ իր էջում գրառել է կատալոնական գրանդի պաշտպանը
Հիշեցնենք, որ իսպանացին ազդրը վնասել էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում (1:1): Ավելի ուշ, բժիշկները հայտարարեցին, որ վերականգնման համար Պիկեից պահանջվելու է մեկ ամիս։
|