Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Մադրիդի «Ատլետիկոն» ուժեղ է ոչ միայն Դիեգո Կոստայի շնորհիվ.
«Կարծում եմ խաղը դժվար է լինելու, բայց ոչ միայն Դիեգո Կոստայի պատճառով: Նա կարևոր ֆուտբոլիստ է իր թիմի համար, բայց «Ատլետիկոն» մի փոքր ավել է, քան միայն Դիեգո Կոստան:
Այն շատ բարձր տեմպով խաղացող թիմ է, և մենք պարտադիր պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը: Մեր երկրպագուները պետք է ոգեշնչեն մեզ, եթե ուզում են հաղթանակ տոնել», մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Totalfootball.am
|