Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ սպասվող դիմակայության սպասումներով:
Հիշեցնենք, որ երկու ակումբները պայքարում են նաև Իսպանիայի չեմպիոնի կոչման համար:
- «Ատլետիկոն» ընթացիկ մրցաշրջանում իրեն հիանալի է դրսևորում: Մադրիդցիները երկու մրցաշարերում շարունակում են պայքարը և ահեղ տեսք ունեն: Ընթացիկ մրցաշրջանում մեր դեմ անցկացրած երեք խաղերում՝ նրանք շատ բարդ մրցակցի տպավորություն են թողել:
Մենք պետք է հաղթենք, և, միաժամանակ, գոլ բաց չթողենք: Դա երկու խաղանոց դիմակայության ստանդարտ պահանջն է: Առաջինը, ինչ մենք պետք է անենք, դա հաղթելն է, քանի որ այդ ժամանակ ծանրաբեռնվածությունը մրցակցի ուսերին է ընկնում: Այս հակամարտության գաղտնիքը նրանում է, որ գործենք «Ատլետիկոյի» առաջարկած տեմպով, իսկ հետո սպառնանք նրանով, ինչը մեր գլխավոր զենքն է:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ կորցնում ենք Նեյմարի որոշ որակներից օգտվելու հնարավորությունը, երբ նա հանդես է գալիս աջ եզրում, բայց նրա մակարդակի խաղացողները կարող են խաղալ հարձակման ցանկացած դիրքում»,- ասել է արգենտինացի մասնագետը:
|