Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում տեղի ունեցավ սուպեր կլասսիկոն: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց Անդրես Ինիեստան, սակայն 20-րդ և 24-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ Բենզեման հաշվի մեջ առաջ մղեց «Ռեալին»: Մինչև առաջին խաղակեսի ավարտը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը` 42-րդ րոպեին աչքի ընկավ Լիոնել Մեսսին:
Երկրորդ խաղակեսում` 55-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն 11 մետրանոցից «Ռեալին» հաշվի մեջ կրկին առաջ մղեց, սակայն ընդամենը 10 րոպե անց 11 մետրանոց նշանակվեց արդեն «Ռեալի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:
Սակայն այս խաղում 11 մետրանոցներն այսքանով չավարտվեցին, ևս մեկը 84-րդ րոպեին նշանակվեց «Ռեալի» դարպասին և Լիոնել Մեսսին կրկին անվրեպ իրացնելով այն, հեթ-տրիկ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Բարսելոնան» հաղթեց և 69 միավորով կրկին շարունակեց մնալ երրորդ հորիզոնականում, սակայն կատալոնական ակումբն «Ատլետիկոյի» և «Ռեալի» հետ միավորների տարբերությունը հասցրեց 1-ի:
«Ռեալ» - «Բարսելոնա» 3-4
Գոլերը` Ինիեստա 7 (0-1), Բենզեմա 20, 24 (1-2), Մեսսի 42 (2-2), Ռոնալդու 55 (3-2, 11մ.), Մեսսի 65, 84 (3-4, 11մ.):
|