Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք արտագնա խաղի մասին, որը նախանշված է մարտի 23-ին:
«Սա մեր վերջին հնարավորությունն է: Այս տուրից հետո ընդամենը 9 խաղ է մնում, եւ մեկ միավորի տարբերությունը նույնը չէ, ինչ 4 կամ 7 միավորը: Մենք պետք է նվազեցնենք միավորների տարբերությունը եւ յուրաքանչյուր խաղին պետք է դուրս գանք հաղթելու մտադրությամբ:
Գիտակցում եմ, որ պետք է տիրենք խաղային առավելությանը եւ «Ռեալին» հակագրոհներ անցկացնելու հնարավորություն չտանք: Պետք է չեզոքացնենք Կրիշտիանու Ռոնալդուին», - Մարտինոյի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:
Armsport.am
|