Անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմի 15-ամյա խաղացող Լի Սին Բուին, հայտնում է offthepost.info-ն:
Կատալոնական ակումբը կորեացու խաղին հետևել է Կորեա-կատալոնական մրցաշարի ընթացքում ու հրավիրել է թիմի ակադեմիա:
Լի Սինի հետ «Բարսելոնան» կարող է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել գալիք շաբաթվա ընթացքում, սակայն անգլիական երկու գրանդները ցանկանում է մտափոխել տաղանդավոր խաղացողին:
Նախկինում երկու դեպքեր գրանցվել են, երբ «Բարսելոնայի» սաները պատանեկան տարիքում տեղափոխվել է Անգլիա:
Խերարդ Պիկեն տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Սեսկ Ֆաբրեգասը՝ «Արսենալ»:
Armsport.am
|