Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ դեռ ժամանակը չէ խոսելու իր ապագա թիմի մասին և կիսվել է Կլասսիկոյի սպասելիքներով:
-Կիրակի օրը, հավանաբար «Սանտիագո Բեռնաբեուում» վերջին անգամ դուրս կգամ խաղադաշտ «Բարսելոնայի» մարզաշապիկով:
Հուսով եմ, մենք 3 միավոր կվաստակենք: Դեռ չի եկել այն պահը, որ ես ասեմ, թե որ թիմում կշարունակեմ կարիերաս: Հիմա ես կենտրոնացած եմ «Բարսելոնայում» լավ ելույթ ունենալու վրա: Կարո՞ղ եմ ես տեղափոխվել Անգլիա:
Ես վաղուց եմ հետևում անգլիական առաջնությանը, բայց մյուս առաջնությունների նույնպես հետևում եմ: Չնայած, ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես են Անգլիայում ֆուտբոլ խաղում:
Տեր Շտեգենի վերաբերյալ կարող եմ ասել, որ նա կատարյալ դարպասապահ է: Նա իր տարիքի հետ համեմատ` շատ վստահ է իր ուժերին: Նրան մեծ ապագա եմ մաղթում,- Վալդեսի խոսքերն է մեջբերում Barcastuff-ը:
|