Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել երոկւ կենտրոնական պաշտպանների:
Չնայած նրան, որ «Բարսելոնան» օրեր առաջ երկարաձգեց պայամանագիրը Մարկ Բարտրայի հետ նրանք ցանկանում են ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպանների, քանի որ ակումբից ամռանը հեռանալու է՝ Կառլես Պույոլը:
Առաջին թեկնածուն ֆրանսիական «ՊԱԺ»-ի և Բրազիլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան է, որի համար ակումբը պատրաստ է վճարել 30-35 մլն. եվրո, իսկ երկրորդ թեկնածուի անունը դեռ պարզ չի դարձել, սակայն նրա համար ակումբը կվճարի մինչև 20 մլն. եվրո:
«Բարսելոնան» մեծամաշտաբ փնտրտուքների մեջ է և ունի մի շարք թեկնածուներ՝ Դավիդ Լուիզ ( «Չելսի»), Մատս Հյումմելս ( «Բորուսիա»), Դանիել Ագգեր ( «Լիվերպուլ»), Ֆեդերիկո Ֆազիո ( «Սեվիլյա»), Թոմաս Վերմալեն ( «Արսենալ»), Յան Վերտոնգեն ( «Տոտենհեմ»), Մարկինյոս ( «ՊԱԺ»), Ինիգո Մարտինես ( «Ռեալ Սոսյեդադ»), Էդեր Բալանտա ( «Ռիվեր Փլեյթ»), Մատեո Մուսսակյո ( «Վիլյառեալ») և Ալեքսանդր Դրագովիչ ( «Դինամո» Կիև)
|