Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » Մարադոնա. «Պարտադիր չէ, որ Մեսսին դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի համարվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»
10:58 Մարադոնա. «Պարտադիր չէ, որ Մեսսին դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի համարվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը» |
Համաշխարհային ֆուտբոլի արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադոնան ընդգծել է, որ իր հայրենակից Լիոնել Մեսսին այսպես թե այնպես ապացուցել է իր առավելությունը մյուս ֆուտբոլիստների նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, ազգային հավաքականի մակարդակում ինքն աշխարհի չեմպիոն է թե՞ ոչ։
Մարադոնայի կարծիքով, «Բարսելոնայի» առաջատարը կատալոնական ակումբի կազմում հասել է այն ամենին, ինչն անհրաժեշտ է աշխարհում լավագույնը համարվելու համար, փոխանցում է Le Figaro-ն։
- Պարտադիր չէ, որ Մեսսին դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի համարվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը,-նշել է Աշխարհի 1986 թվականի չեմպիոնը,-Իհարկե, Արգենտինայի, երկրպագուների և իր՝ Լիոնելի համար հեքիաթային կլիներ, եթե հաջողվեր՝ դառնալ Աշխարհի չեմպիոն։ Բայց, նույնիսկ առանց դրա, շնորհիվ այն բանի, թե առ այսօր ինչի է հասել Մեսսին, նա կարող է լավագույնը համարվել։
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 498 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|