«Բարսայի» լեգենդ Կառլես Պույոլը ասել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսայից» :
«2 վիրահատության ենթարկվեցի, որից հետո վերականգնողական կուրսը սպասվածից երկար տևեց: Ես այլևս այնպես չեմ խաղում, ինչպես անցյալում:
Առաջիկա 3 ամիսների ընթացքում բոլոր ուժերս կներդնեմ հաջողության հասնելու համար:
Թիմի ղեկավարների հետ եկել եմ համաձայնության և ամռանը երկկողմանի համաձայնությամբ կհեռանամ «Բարսելոնայից»,-ասել է Պույոլը:
|