Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է տարածված այն լուրերը, ըստ որի ակումբը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի պայմանագրի ժամկետը հասցնել մինչև 2016թվականը:
«Մարտինոն լավ մարզիչ և լավ մարդ է: Նա դուր է գալիս երկրպագուներին և կարողանում է ընդունել իր սխալները, ինչը մենք բոլորս պետք է սովորենք նրանից:
Մենք հետագա աշխատանքի վերաբերյալ խոսում ենք նրա հետ: Մենք գոհ ենք նրանից և Սուբիսարրետայից ու հուսով ենք, որ նրանք կմնան «Բարսելոնայում»` գոնե մինչև իմ նախագահական ժամկետի ավարտը, այսինքն մինչև 2016թվականը»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: