Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն որակազրկվել է մեկ խաղով, հաղորդում է Barcastuff-ը: Մասնագետը չի կարողանա ղեկավարել իր սաների գործողությունները «Ալմերիայի» դեմ խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ Մարտինոն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի ընդմիջման ժամանակ հեռացվել է և խաղին շարունակել է հետևել տրիբունայից: