Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը պատմել է անգլիական ակումբներում տեղացի խաղացողների քչության վերաբերյալ իր վերաբերմունքի մասին, հայտնում է «The Telegraph»-ը:
«Չգիտեմ որքանով է կարևոր Անգլիայի համար, որ «Մանչեսթեր Սիթիում» չկան տեղացի խաղացողներ, բայց իսպանական ակումբի կազմում եթե գոնե 3-5 սաներ չլինեն, երկրպագուններին դա դուր չի գա:
Բայց սա ֆուտբոլ է, որը բիզնես է դարձել, և մարդիկ որոնք փողեր են ներդնում այդ ամենին իրենց աչքերով են նայում: Ոչ մի անօրինական բան չկա, որ Աբու Դաբիից մեծ փողերով մի մարդ է գալիս, ակումբ է գնում և հիանալի թիմ է ստեղծում:
Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը, հատկապես Իսպանիայում, կարծում եմ լավ է, որ գործարարները գումար են ներդնում ակումբներում և փորձում են զարգացնել ֆուտբոլը»,- հայտարարել է կատալոնացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում առաջ հանդիպումն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» հետ: