Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո» հանդիպման ժամանակ գրանցվեց միանգամից երկու ռեկորդ:
Ռեկորդակիրներն են կատալոնական թիմի ֆուտբոլիստներ Կառլես Պույոլը և Լիոնել Մեսսին: Լիոնել Մեսսի
Արգենտինացի հարձակվողը, ով այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ, շրջանցեց լեգենդար ֆուտբոլիստ Դի Ստեֆանոյին և հավասարվեց Ռաուլին: Այսպիսով, Իսպանիայի առաջնություններում Մեսսին իր հաշվին գրանցել է 228 գոլ:
Կառլես Պույոլ
Նորամուտից 25 տարի անց Կառլես Պույոլը «Բարսելոնայի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 391 անգամ: Այսպիսով, Պույոլը շրջանցել է թիմի լեգենդար ֆուտբոլիստ Միգելին:
Հավելենք, որ «Բարսելոնայի» կազմում Կառլես Պույոլին հաջորդում է թիմի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը: