Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի ՝ «Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո» հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ:
«Մեսսին, թերևս, դեռ 100 տոկոսանոց մարզավիճակ չի հավաքել: Եթե նա մտադրվում է, ապա ցանկացած ռեկորդ կարող է շրջանցել, որը կանցնի նրա մտքով: Նա դեռևս 26 տարեկան է, բայց արդեն բազմաթիվ ռեկորդներ է խփել: «Բարսելոնան» հաճույք է ստանում նրա խաղից, այնպես, ինչպեսև՝ Արգենտինան:
Ինչ վերաբերում է ՉԼ-ում կայանալիք հանդիպմանը, ապա կասեմ, որ «Բարսելոնան» գտնվում է լավ մարզավիճակում: Կարծում եմ, որ կկարողանանք լավ խաղ անցկացնել: Կփորձենք վերահսկել գնդակը: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դուբլ է ձևակերպել այդ խաղում՝ «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում խփած իր գոլերի քանակը հասցնելով 337-ի: Այդ ցուցանիշով, Մեսսին Իսպանիայում նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով:
Ավելացնենք, որ կատալոնական գրանդը Պրիմերայի 24 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ատլետիկոյի» հետո բաժանում է առաջին հորիզոնականը. երկու թիմերն էլ ունեն 60-ական միավոր:
|