«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի 29-ամյա կենտրոնական պաշտպան Խավիեր Մասկերանոն վերջնականապես վճռել է՝ հեռանալ կատալոնական գրանդից, հայտնում է Fichajes-ը:
Ավելի վաղ, տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստը մտադիր է ընդունել «Նապոլիի» առաջարկը: Խաղացողի գործակալը մոտ ժամանակներս բանակցություններ կվարի իտալական ակումբի հետ:
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել Մասկերանոյին, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի ամառը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում արգենտինացի պաշտպանը մասնակցել է 14 հանդիպման: