Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Նեյմարը արդեն երկրորդ մարզումն է անցկացրել թիմի հետ: Նրան չեն անհանգստացնում ցավերը և նա ֆիզիկապես լավ տեսք ունի: Ամենայն հավանականությամբ, կտեսնենք նրան «Ռեալ Սոսյեդադի» և «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղերում:
Խոսքը Նեյմարի առողջության մասին է և ես հնարավորության դեպքում վտանգի տակ չեմ դնի այն՝ նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի»դեմ առաջիկա մրցավեճում, թեև այն շատ կարևոր է մեզ համար», - ասել է Մարտինոն: