| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 9 » Խերարդո Մարտինո. «Լրագրողները պետք է ժամանակ առ ժամանակ մոռանան Մեսսիի մասին նյութեր գրելու մասին»
17:40 Խերարդո Մարտինո. «Լրագրողները պետք է ժամանակ առ ժամանակ մոռանան Մեսսիի մասին նյութեր գրելու մասին» |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Սևիլյայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ տված մամլո ասուլիսում լրագրողներին ակնարկել է, որ վատ չէր լինի որ նրանք Լիոնել Մեսսիին ավելի քիչ ուշադրություն դարձնեին:
«Մենք չենք կարող Մեսսիի մասին նորությունների համար ամեն օր նոր վերնագրերի առիթ տալ: Երբեմն ցանկություն ունեմ ձեզ խնդրել, որ մի քանի օր նրա մասին ոչինչ չգրեք: Ինչու Լեոյին մի քանի օր նրան հանգիստ չթողնե՞ք:
Ինչ վերաբերվում է «Սևիլյայի» հետ հանդիպմանը, ապա այն կարող է մեծ ազդեցություն ունենալ, ինպես դրական, այնպես էլ բացասական արդյունքի դեպքում: Անկասկած մեր հետագա արտագնա խաղերի մեջ սա ամենակարևորն է»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 553 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|