| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:55 «Վալենսիան» կամային հաղթանակ է տոնում (տեսանյութ) |
Սեփական «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» կրում է իր երկրորդ պարտությունը ընթացիկ առաջնությունում:
8-րդ րոպեին խաղի հաշիվը Լեո Մեսսիի փոխանցումից հետո բացեց Ալեքսիս Սանչեսը: 39-րդ րոպեին Պիատտին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ ընդմիջման գնալուց 1 րոպե առաջ Դանիել Պարեխոն առաջ մղեց «չղջիկներին»:
54-րդ րոպեին Լեո Մեսսին 11-մետրանոց հարվածով հավասարեցնում է խաղի հաշիվը: Սակայն ընդհամենը 5 րոպե անց Ալսասերը առաջ է մղում իր թիմին և հաղթանակ պարգևում «Վալենսիային»:
Ավելացնենք, որ Խորդի Ալբան 79-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:
Եթե վաղը «Ատլետիկոն» և «Ռեալը» հաղթանակ տոնեն, ապա նրանք առաջ կանցնեն «Բարսելոնայից», զբաղեցնելով համապատասխանավար 1-ին և 2-րդ հորիզոնականները, իսկ «Բարսան» ՝ 3-րդ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 888 |
Ավելացրեց: Արթուր
|
|
|
|