«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով վնասվածքի պատճառով բաց է
թողել Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի՝ «Լևանտեի» հետ երեկ՝ հունվարի 22-ին
կայացած հանդիպումը (4:1), նշել է, որ մոտ ապագայում կվերադառնա խաղադաշտ:
Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարի 11-ին, իսկ
նրա վերադարձը սպասվում էր հենց երեկվա գավաթային հանդիպմանը: Մինչդեռ,
«կապտանռնագույնների» մարզչական շտաբը որոշել էր՝ չվտանգել թիմի առանցքային
խաղացողի առողջությունը:
-Մոտ ժամանակներս ես կվերադառնամ խաղադաշտ,-թվիթերյան՝ իր էջում գրել է
Ինիեստան,-Ինչ վերաբերում է «Լևանտեի» հետ մրցավեճին, ապա առաջին խաղի
արդյունքը կարելի է գերազանց համարել:
|