Մադրիդի «Ատլետիկոյի» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշարային աղյուսակում շարունակում է տիրել երկիշխանություն` արդեն 50-ական միավորներով:
Ավելացնենք, որ Խերարդո Մարտինոյի և Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ այս թիմերը արդեն երեք անգամ հանդիպել են և երեք դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Հավելենք, որ երկու թիմերն էլ այս խաղից առաջ ունեին 49 միավոր և կիսում էին մրցաշարային աղյուսակում առաջատարի դիրքը:
«Ատլետիկո». Կուրտուա, Խուանֆրան, Միրանդա, Գոդին, Ֆելիպե, Տիագո, Գաբի, Կոկե, Թուրան, Կոստա, Վիլյա:
«Բարսելոնա». Վալդես, Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Ալբա, Բուսկեթս, Չավի, Ինիեստա, Պեդրո, Սեսկ, Ալեքսիս:
|