14:38 Ռիբերի. «Ռոնալդուն շատ գոլեր է խփել, իսկ Մեսսին լավագույնն է աշխարհում» |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծիք է հայտնել, որ
կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին եղել է, կա ու կմնա
աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, անկախ նրանից, թե ով կստանա 2013 թվականի
արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակը:
Հիշեցնենք, որ այդ պարգևին, բացի ֆրանսիացուց ու արգենտինացուց, հավակնում է նաև Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ես արդեն 30 տարեկան եմ: Հետևաբար` այժմ կամ երբեք:
Ես
այդ հաղթանակի համար արել եմ ամեն ինչ. խուսափել եմ վնասվածքներից և
կայուն ֆուտբոլ ցուցադրել: Ռոնալդուն շատ գոլեր է խփել, իսկ Մեսսին
լավագույնն է աշխարհում: Ես արել եմ շատ բան, դժվար է ավելին տալ: Հաղթել
եմ բոլոր մրցանակները ու միշտ վճռել հանդիպումների ելքերը:
Եթե ես
ստանամ «Ոսկե գնդակը», ապա դա կլինի այն ամենի արդյունքը, ինչերի միջով
անցել եմ, այն բոլոր զոհողությունների, որոնց գնացել եմ: Իսկ եթե մրցանակն
ինձ բաժին չհասնի, կասեմ, որ կյանքը շարունակվում է»,- ասել է Ռիբերին
L'Equipe-ին տված հարցազրույցում:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 780 |
Ավելացրեց: Արման1996
|
|