| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 11 » Կուրտուա. «Չեմ դիտել «Բարսելոնա» - «Խետաֆե» հանդիպումը, քանի որ PlayStation էի խաղում»
14:03 Կուրտուա. «Չեմ դիտել «Բարսելոնա» - «Խետաֆե» հանդիպումը, քանի որ PlayStation էի խաղում» |
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է Իսպանիայի Լա
Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական` կատալոնական «Բարսելոնայի» դեմ
հանդիպումից իր սպասելիքներով:
«Ես չեմ դիտել նրանց վերջին
հանդիպումը «Խետաֆեի» դեմ: Երբ ես տանն եմ, սիրում եմ հանգստանալ, և այդ
ժամանակ խաղում եմ PlayStation: Մարզիչը մեզ կցուցադրի տեսանյութ, և մենք
կուսումնասիրենք այդ խաղի առանցքային դրվագները:
«Բարսելոնայի» հետ
հիանալի հանդիպում է լինելու, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը մեզ կօգնի:
Գլխավորն ազատ տարածություններ չթողնելն ու պաշտպանությունում լավ հանդես
գալն է:
Որ հաշիվն ինձ կբավարարի՞. ցանկացած հաշիվ, միայն եթե այն մեր օգտին լինի»,- ասել է բելգիացի դարպասապահը Marca-ի հետ զրույցում:
Պրեմիերայի ընթացիկ առաջնության երկու առաջատարների հանդիպումը տեղի է ունենալու այսօր և սկսվելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 853 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|