16:31 Ռոսել. Տիկի-տական հորինել են Չավին, Ինիեստան, Բուսկետսը և Մեսսին |
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը ընդգծել է թիմում կիսապաշտպան Չավի
Էրնանդեսի կարևորությունը, ով նախօրեին կատալոնական ակումբի նախկին
ֆուտբոլիստների Ասոցիացիայի կողմից ստացել է Արդար խաղի (Fair Play)
մրցանակը:
«Առանց Չավիի «Բարսայի» խաղը կորցնում է իր իմաստը: Նա
մեր խաղաոճի գլխավոր ոճաբանն է: Եթե նա հանդես չգար մեր թիմում, մեզ շատ
դժվար կլիներ այսքեր գոլեր հեղինակել:
Հենց նա է Ինիեստայի,
Բուսկետսի և Մեսսիի հետ միասին հորինել տիկի-տական, դա նրա այցեքարտն է:
«Բարսան» առանց նրա լիովին այլ թիմ կլիներ, և մենք շատ հպարտ ենք նրանով,
որ Չավին մեր ընտանիքի մի մասն է»,- ասել է Ռոսելը:
|
Դիտումներ: 550 |
Ավելացրեց: Արման1996
|
|