| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:09 Sport. Մարտինոն մտածում է Մեսսիին պահեստայինների նստարանին թողնելու մասին |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարող է
Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական` Մադրիդի
«Ատլետիկոյի» դեմ խաղում իր թիմի մեկնարկային կազմում չընդգրկել հարձակվող
Լիոնել Մեսսիին:
Արգենտինացի 51-ամյա մասնագետը չի ցանկանում ռիսկի
ենթարկել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի առողջությունը, ով միայն նոր է
ապաքինվել վնասվածքից, և, դրանից ելնելով, ֆուտբոլիստին կարող է թողնել
պահեստայինների նստարանին, հաղորդում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ
Մեսսին շարք վերադառնալուց հետո իր առաջին խաղում 27 րոպե անցկացրեց
խաղադաշտում Իսպանիայի Արքայական գավաթի «Խետաֆեի» դեմ մրցավեճում (4:0) և
հասցրեց դառնալ դուբլի հեղինակ:
|
|
Դիտումներ: 694 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|