| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:19 Մեսսի. «Երբեք չեմ հրաժարվել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը մասնակցելուց» |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հաստատել է «Ոսկե
գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությանը մասնակցելու իր մտադրությունը, որին նա
հավակնում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ու Մադրիդի
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին:
«Ես երբեք չեմ
հրաժարավել այդ միջոցառմանը մասնակցելուց: Ինձ միշտ էլ հաճելի է հայտնվել
«Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների լավագույն եռյակում, անկախ այն
բանից` կհաղթեմ այդ մրցանակը, թե ոչ:
Ինձ համար թիմային
հաջողություններն ավելի կարևոր են, քան անհատական մրցանակները, թեև,
իհարկե, հաճելի է պարգևներ ստանալը»,- ասել է «Ոսկե գնդակի» քառակի
դափնեկիրը:
Հիշեցնենք, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունվարի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 706 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|