Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS)
հրապարակել է 2013 թվականի ակումբների ամփոփիչ վարկանիշային աղյուսակը:
Այն
գլխավորել է Մյունխենի «Բավարիան», որը 2013-ին հաղթել է Գերմանիայի
առաջնությունում և գավաթի խաղարկությունում, ինչպես նաև նվաճել է
Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային
առաջնության հաղթողի կոչումները: IFFHS-ի ամփոփիչ աղյուսակների ամբողջ
պատմության մեջ առաջին անգամ այն գլխավորել է գերմանական թիմ:
Ինչ
վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնական ակումբը զբաղեցրել է 5-րդ
հորիզոնականը` իրենից առաջ թողնելով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը
ներկայացնող 2 թիմերին` «Ռեալին» և «Ատլետիկոյին»: