Ողջույն, Armbarca.com-ի սիրելի այցելուներ: Փոքրիշատե սիրված մարտավարական վերլուծությունները կրկին վերադառնում են... երկարաշունչ դադարը կապված էր բազում ծրագրերի և քննությունների հետ... ինչևէ. սկսում ենք:
«Խետաֆեի» հետ խաղում «Բարսան» խաղում էր 4-4-2-0 մարտավարությամբ: Չնայած ծիծաղելու երևալուն, այն բավականին ընդգծուն է. նման պարագայում 2 հարձակողներից ոչ ոք կենտրոնական չէ, ուստի փոքրիկ ձևափոխություն և ստացվում է The Christmas tree-ն, այսինքն տոնածառը՝ 4-3-2-1:
Հարձակման գծում ակներև էր միայն Պեդրոյի դիրքը՝ ձախ հարձակվող, իսկ Սանչեսն ավելի շատ միտված էր աջ եզրին: (Անձնական կարծիքով Ֆաբրեգասը 2013 թվականի լավագույն «կեղծ 9 համարն էր»): Մրցանակս այս խաղում Սեսկն արդարացրեց: Կիսադաշտից մինչև մրցակցի տուգանայինի հրապարակի կենտրոնական մասը «Բարսայի» 4 համարինն էր: Զգացվեց, որ Տատա Մարտինոն Սանչեսին չէր հրահանգել խաղալ բացառապես կենտրոնական հարձակվողի դիրքում, այլ հանձնարարված էր մանևրել և գրոհին միանալ կիսադաշտից: Սանչեսի՝ ավելի հետ միտված լինելը առաջ գնալու հնարավորություններ տվեց Սեսկին, ով էլ հիանալի օգտվեց առիթից:
Նկատեց որոշակի խցանում կիսապաշտպանության աջ եզրում. սա կապված էր Սանչեսի՝ խորքից գործելուն, որն էլ սահմանափակում էր Սերխի Ռոբերտոյի առաջխաղացման ուղղությունները: Սանչես-Տելյո փոխարինումն էլ նորանշյալի հետևանքն էր, քանի որ Տելյոն, ի տարբերություն Ալեքսիսի, խաղում է դասական եզրային հարձակվողի դիրքում: ծ
Պաշտպանությունում կրկին բազմաֆունկցիոնալիզմով աչքի ընկավ Մասկերանոն: Քանի որ Ադրիանոյին կարելի էր համար նույնիսկ կիսապաշտպան, ձախ եզրի խնդիրները նույնպես արգենտինացու փակմանն էին ենթակա: