| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:01 Չավի. «Մոուրինյոն ոչ մի ժառանգություն չի թողնում ֆուտբոլում» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը քննադատել է Լոնդոնի
«Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ֆուտբոլիստի
խոսքերով` պորտուգալացի մասնագետի թիմերը ցուցադրում են ձանձրալի ֆուտբոլ և
զգալի հետք չեն թողնում համաշխարհային ֆուտբոլում:
«Մոուրինյոն
կենտրոնանում է միայն արդյունքի վրա: Նա իրեն անվանում է Յուրահատուկ, քանի
որ շատ տիտղոսներ է նվաճել տարբեր երկրներում, սակայն ինձ դուր չի գալիս
նրա գլխավորած թիմերի խաղաոճը: Ո՞վ է հիշում նրա «Ինտերը», որը 2010
թվականին հաղթեց Չեմպիոնների լիգայում:
Իմ կարծիքով` նա ոչ մի
ժառանգություն չի թողնում ֆուտբոլում, ի տարբերություն Յոհան Կրոյֆի`
Հոլանդիայում: Դի Մատեոն նույնպես այնպիսինն էր, ինչպիսին Մոուրինյոն: Նա
հաղթեց Չեմպիոնների լիգայում, բայց, իմ կարծիքով, թիմն ընդհանրապես ֆուտբոլ
չխաղաց: Ես երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս «Բարսայում», որն ունի խաղային
իր փիլիսոփայությունը»,- ասել է Չավին:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 639 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|