Նեյմարը, Չավին և Պույոլը չեն մասնակցի «Խետաֆեի» դեմ խաղին
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Նեյմարը, Չավին և Պույոլը բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի`«Խետաֆեի» դեմ հանդիպումը:
Նեյմարը մրցավեճին չի մասնակցելու որակազրկման պատճառով, Չավին առողջական խնդիրներ ունի, իսկ Պույոլի չի մասնակցելու խաղին` մարզչական շտաբի որոշմամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: