| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:52 «Բարսելոնային» բաժին հասավ «Մանչեսթեր Սիթին». Քննարկումներ |
Կատալոնական «Բարսելոնային» բաժին հասավ անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
1/8-րդ եզրափակչի զույգերը.
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) «Միլան» (Իտալիա) - «Ատլետիկո» (Իսպանիա) «Բայեր» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Չելսի» (Անգլիա) «Շալկե-04» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա) «Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա» (Գերմանիա) «Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)
Առաջին խաղը կայանալու է փետրվարի 18 -ին Մանչեսթեր քաղաքում, իսկ պատասխան հանդիպումը` մարտի 12-ին: Կատալոնական թիմն առաջին անգամ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ ՉԼ փլեյ-օֆֆում:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունում իր թիմին բաժին հասած մրցակցի մասին:
«Կարծում եմ, որ «Բարսելոնան» շատ անհանգստած է, որ հանդիպելու է մեզ: Նրանք արդեն այն թիմը չեն, որը երկու տարի առաջ էին», - նշել է չիլիացի մասնագետը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, իր հերթին նշել է, որ իր թիմը պետք է լավ մարզավիճակով մոտենա «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպումներին: Արգենտինացի մասնագետի խոսքերով, նա վաղուց է հետևում «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կարիերային:
«Կարծում եմ, «Մանչեսթեր Սիթին» նույնպես չէր ցանկանում հանդիպել «Բարսելնայի» հետ: Մեզ համար կարևորը փետրվարին լավ մարզավիճակում լինելն է:
Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ հետևել Պելեգերինիի աշխատանքին, ինչպես Հարավային Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում: Հավանաբար, ներկայումս չիլիացին Հին աշխրահամասի լավագույն մարզիչներից մեկն է: Ինձ համար պատիվ է մրցել մի թիմի հետ, որը նա է մարզում»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:

|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1249 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|