Ինչպես հաղորդում է իսպանական Punto Pelota-ն, Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն դժգոհ է թիմի կենտրոնական պաշտպաններ Կառլես Պույոլի և Խերարդ Պիկեի խաղից և ցանկանում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր պաշտպան հրավիրել թիմ:
Կատալոնական ակումբը նախկինի պես դիտարկում է «Լիվերպուլի» և Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիել Ագերի թեկնածությունը:
Ավելացնենք, որ «Բարսելոնայի» դիտակետում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հյումելսը: