Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով դարձել է նախորդ մրցաշրջանի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու (46 գոլ), ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:
Մեսսին, ով երրորդ անգամն է արժանանում նման պատվի, հերթական պարգևը նվիրել է իր ընտանիքին և խաղընկերներին:
«Առանց իմ ընտանիքի և թիմակիցների, ես չէի կարող արժանանալ այս պարգևին: Շնորհակալություն նրանց: Սա մեր ընդհանուր մրցանակն է: Ինչ վերաբերում է իմ վնասվածքին, ապա ես ինձ, այժմ, ավելի լավ եմ զգում:
Իմ նպատակն է խաղադաշտ դուրս գալ և չանհանգստանալ ոչ մի առիթով», - Մեսսիի խոսքերն է մեջբերել միջազգային մամուլը:
|