| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:56 Ալվես. «Մենք այլև չենք պարտվի 7-0 հաշվով» |
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը դեռևս հիշում է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիայից» ընդանուր 7-0 հաշվով կրած պարտությունը:
«Այդ խաղին մենք չէինք ներկայացել մեր ամենաուժեղ կազմով: Չունեինք համապատասխան ֆուտբոլիստներ, որոնք անհրաժեշտ էին նման մակարդակի մրցակցի դեմ պայքարելու համար:
«Բարսելոնայի» ամենաուժեղ կազմին ոչ ոք չի կարող հաղթել նման հաշվով: Համոզված եմ, որ այսպիսի բան այլևս չի կրկնվի»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1301 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|