Մեսսին ցանկանում է, որ «Բարսելոնայում» հանդես գա Ագուերոն
Ինչպես հաղորդում է ռուսական Sports-ը, Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է ակումբի ղեկավարությանը՝ դիտարկել Արգենտինայի հավաքականում իր թիմակից և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է կայքը, Ագուերոն դեմ չէ Իսպանիա վերադառնալուն:
Դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչպես է արձագանքել «Բարսելոնայի» ղեկավարությունը Մեսսիի առաջարկին: