Պիկե. «Եթե «Ոսկե Գնդակը» բաժին հասնի Մեսսիին, ապա ես կժպտամ»
Ինչպես հաղորդում է AS-ը, կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան
Խերարդ Պիկեն հայտարարել է, որ կժպտա, եթե «Ոսկե Գնդակը» բաժին հասնի իր
թիմակից Լիոնել Մեսսիին:
Ֆուտբոլիստը նշել է, որ բոլոր հավակնորդ ֆուտբոլիստներն էլ արժանի են «Ոսկե Գնդակին»:
«Լեոն
4 «Ոսկե Գնդակ» է նվաճել և աշխարհը գնահատել է նրան: Եթե այս անգամ հաղթի
այլ ֆուտբոլիստ` ես չեմ զարմանա, իսկ եթե հաղթի Մեսսին, ապա կժպտամ:
Հաջողություն եմ մաղթում Մեսսիին: Թող հաղթի նա, ում օգտին կքվեարկեն»,-ասել է Պիկեն: