Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի` Մեսսիի հասցեին.
«Մեսսին ինձ համար ֆուտբոլային Աստված է: Մեսսին միշտ կմնա լավագույնը: Նա՝ որպես թիմակից՝ ինձ հնարավորություն է տալիս՝ հաճույք ստանալ խաղից:
Իմ կարծիքով, «Բարսելոնայի» խաղը կախված է նրանից, քանի որ Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Նա գիտի, որ թիմը հենվում է իր վրա, այդ պատճառով, այժմ, տխուր է իր ոչ ցանկալի բացակայությամբ: Խաղացողների համար դժվար է դուրս մնալ խաղադաշտից, բայց նա ամեն ինչ կանի՝ վերադառնալու համար», - ասել է Վալդեսը:
|