| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:16 Բուսկետս. «Գվարդիոլան խստապահանջ չէր ինչպես Տատան» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի աշխատանքային գործունեությունից.
«Մենք միշտ կարոտելու ենք Գվարդիոլային: Իսկ, ահա, Տատան շատ խստապահանջ մարզիչ է: Նա շատ պահանջկոտ է և այդ որակը շատ օգտակար է ցանկացած թիմի համար: Նա ուժեղ բնավորություն ունի և մեզանից միշտ ավելին է պահանջում:
Երբ մենք հաղթում ենք՝ լավ խաղ ցուցադրելով և խոշոր հաշվով, սակայն մեկ գոլ ենք բաց թողնում, նա պահանջում է, որպեսզի այլևս նման բան չկրկնվի, քանի որ այդ գոլը հետագայում կարող է որոշիչ լինել: Օրինակ՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կամ Գավաթի խաղարկությունում:
Անկասկած, մենք արդեն փոխվել ենք Մարտինոյի ղեկավարությամբ, բայց պետք է շարունակենք առաջխաղացումը»,- ասել է Բուսկետսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 630 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|