Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով մասնակցեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի «Միլանի» դեմ խաղին, այս մրցաշարում անցկացրած խաղերի քանակով շրջանցեց «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանին:
«Միլանի» դեմ խաղը Վիկտոր Վալդեսի համար Չեմպիոնների լիգայում թվով 108-րդն էր: Այս ցուցանիշով դարպասապահների շարքում Վալդեսը զիջում է միայն Իկեր Կասիլյասին, ով ՉԼ-ում 133 հանդիպման է մասնակցել:
Նշենք, որ Վիկտոր Վալդեսը դեռևս «Միլանի» հետ խաղից առաջ սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել էր ներկայացված լուսանկարը և գրել՝ հպարտություն կլինի շրջանցել կուռքին:
Վալդեսը հնարավորություն ունի շրջանցել Վան դեր Սաարին: Վան դեր Սաարը Չեմպիոնների լիգայի 53 խաղում ոչ մի գնդակ բաց չի թողել, Վալդեսի պարագայում այդ թիվը դեռևս 47-ն է:
Հավելենք, որ Կասիլյասը Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստն է: