| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:27 Բենիտես. «Ռեալը և Բարսելոնան Չեմպիոնների լիգայի եզրափակչի հավակնորդներից են» |
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բարձր է գնահատում կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» շանսերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, հայտնում է Goal.com-ը:
«Չեմ կարծում, որ «Կլասիկոյում» թիմերը իրենց լավագույն ֆուտբոլը ցուցադրեցին: Թիմերը շատ բարձր խաղամակարդակ ունեն և շուտով ֆուտբոլիստները կհարմարվեն այն խաղաոճերին, որոնք թելադրում են իրենց նոր մարզիչները:
Կասկած չունեմ, որ «Բարսելոնան» և «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու գլխավոր հավակնորդներից են» , - ասել է Բենիտեսը, որի գլխավորած թիմը եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի այս խաղաշրջանում մրցում է Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և Մարսելի «Օլիմպիկի» հետ:
ArmSport
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 600 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|