| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:11 Մարտինո. «Ես գոհ եմ իմ թիմի խաղից» |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է մնացել իր թիմի խաղից:
Հիշեցնենք, որ արտագնա խաղում «կապտանռնագույնները» երեք անպատասխան գնդակ են ուղարկել գալիսիացիների դարպասը:
«Ընդհանուր առմամբ` գոհ եմ իմ թիմի խաղից: Մենք շատ լավ խաղացինք: Առաջին խաղակեսում միայն մեկ ժամանակահատված եղավ, երբ տանտերերը կարողացան մեզ սեղմել մեր սեփական դարպասին:
Երկրորդ խաղակեսում մենք ամբողջովին վերահսկում էինք խաղադաշտի կենտրոնը և կարողացանք հաղթել երեք գնդակի տարբերությամբ:
Համոզված եմ, որ եթե ավելի ճշգրիտ գործեինք, ապա կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել»,-հայտարարել է Մարտինոն:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 634 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|