Իսպանական «Սելտայի» հարձակվող Նոլիտոն, ով ժամանակին հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, գնահատել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակը:
«Այժմ «Բարսան» համեմատաբար ավելի թույլ է, քան մի քանի տարի առաջ էր:
Պեպ Գվարդիոլայի ժամանակ «Բարսան» բարձր կարգ ուներ: Ներկայիս «Բարսելոնան» ավելի թույլ է, քան այն ժամանակ: Կատալոնացիների կազմում հանդես են գալիս Ինիեստայի, Չավիի և Մեսսիի պես ֆուտբոլիստներ, ովքեր կարող ենք ցանկացած պահի փոխել հանդիպման ընթացքը:
Նեյմարն աշխարհի լավագույն հարձակվողներից է և տեղափոխվելով «Բարսելոնա» ավելի է բարելավել իր խաղամակարդակը:
Կցանկանայի, որ նա հանդես գար «Սելտայի» կազմում, սակայն այդ դեպքում հասկանում եմ, որ խաղային քիչ ժամանակ կստանայի, - «Inside Spanish Football»-ը փոխանցել է Նոլիտոյի խոսքերը:
|